Ըմբշամարտ. Հայտնի են Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի հաղթողները


Ըմբշամարտ. Հայտնի են Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի հաղթողները
Դեկտեմբեր 26 20:00 2017

Երևանում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը, որն այս տարի ընտրական բնույթ է կրում: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարում հանդես եկան 99 ազատ ոճի ըմբիշներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Ըմբիշները մրցեցին նոր կանոններով: Ազատ ոճի ըմբշամարտում քաշային կարգերը չեն փոխվել, ավելացել են երկուսը ՝ 79 կգ և 92 կգ:

Գնել Մեջլումյանի անվան 12-րդ հուշամրցաշարի հաղթողներ դարձան՝ Միհրան Ջաբուրյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանը (61 կգ ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Աղբյուրը` ՀԱՕԿ