Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին
Դեկտեմբեր 26 19:09 2017

Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն ամփոփեցին Հայաստանի Նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցելության արդյունքները, Թբիլիսիում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածություններից բխող երկու երկրների արտգործնախարարություններին տրված հանձնարարականները և նախանշեցին դրանց իրականացման ուղիները։

Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:



loading...