«Ծառուկյան» դաշինքը չի սատարի Արտակ Զեյնալյանի թեկնածությունը


«Ծառուկյան»  դաշինքը չի սատարի Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Դեկտեմբեր 26 12:50 2017

«Ծառուկյան» խմբակցությունը ամենայն հավանակությամբ չի սատարի «Ելք»-ի առաջադրած նախագահի թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին: Լրագրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի մամուլի քարտուղար, նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դա միանձնյա որոշում է «Ելք»-ի կողմից, որն իրենց հետ չի քննարկվել:

«Մենք միշտ բաց ենք ու պատրաստ՝ բանակցելու ցանկացած հարցի շուրջ, երբ կլինի իրապես բանակցային իրավիճակ, այլ ոչ թե մեզ կառաջարկվի պատրաստի որոշում, այդ հարցի շուրջ էլ քննարկում չի եղել», - ասաց Ուրիխանյանը:

Ճշտող հարցին՝ «Ելքի» հետ էլ որևէ բանակցություն չի՞ եղել՝ Տ. Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Մենք միշտ բաց ենք ու պատրաստ ենք՝ բանակցելու ցանկացած հարցի շուրջ, երբ կլինի իրապես բանակցային իրավիճակ, այլ ոչ թե մեզ կառաջարկվի պատրաստի որոշում, այդ հարցի շուրջ էլ քննարկում չի եղել»:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ 2018-ին նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունն ու հայտարարել, որ այդ հարցի շուրջ մտադիր է բանակցություններ սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ: