Չեն ընդվզել Երևանը քանդող ուժերի դեմ. «Երկիր ծիրանին» պահանջում է իրենցից հեռացած ավագանու անդամների հրաժարականը


Չեն ընդվզել Երևանը քանդող ուժերի դեմ. «Երկիր ծիրանին» պահանջում է իրենցից հեռացած ավագանու անդամների հրաժարականը
Դեկտեմբեր 26 11:46 2017

Մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը, մինչ նիստի մեկնարկը, հայտարարեց, որ ավագանու նիստերին մասնակցում են ավագանու երկու անդամներ, որոնք նիստին մասնակցում են միայն ֆիզիկապես:

«Նրանք ավագանու նիստերին մասնակցում են ֆիզիկապես, չեն ընդվզել Երևանը քանդող ուժերի դեմ, այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, այլ նաև այսօրվա նիստը վարողը, ով չի հետևել օրենքի պահանջին», - ասաց Մարինե Խաչատրյանը:

«Իրենք օրենքի ուժով Երևանի ավագանու անդամներ են ու միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից», - ի պատասխան ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամներ Մնացական Պարակշիևին ու Հայկ Պետրոսյանը տարաձայնություններից հետո հեռացել էին «Երկիր ծիրանի» խմբակցությունից ու այժմ ավագանու անկախ անդամներ են: