Ֆելաինին կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից


Ֆելաինին կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից
Դեկտեմբեր 25 22:23 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ,- հաղորդում է Express Sport-ը:

Մանչեսթերցիները բելգիացու ապագայի վերաբերյալ որոշում կկայացնեն հունվարին: Ֆելաինին առաջարկներ ունի Չինաստանից, ինչպես նաև Ստամբուլի «Բեշիքթաշից»:

Ֆելաինին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2013 թվականին «Էվերթոնից»: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը: