Աթլետիկոն դեկտեմբերի 31-ին կներկայացնի Կոստային և Վիտոլոյին


Աթլետիկոն դեկտեմբերի 31-ին կներկայացնի Կոստային և Վիտոլոյին
Դեկտեմբեր 26 04:54 2017

Մադրիդի «Աթլետիկոն» դեկտեմբերի 31-ին կներկայացնի թիմի նորեկներինՙ Դիեգո Կոստային և Վիտոլոյին,- հաղորդում է Marca-ն:

Շնորհանդես կկայանա մադրիդցիների նոր ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»: Տոմսի արժեքն է 10 եվրո:

Ակումբը նրանց տրանսֆերի վերաբերյալ համաձայնության էր եկել դեռ մի քանի ամիս առաջ, սակայն արգելքի պատճառով կկարողանա նրանց գրանցել միայն հունվարի 1-ից: