Քաղաքական բանավեճ Ազգային ժողվում սկսում եւ վարում է միայն «Ելքը»


Քաղաքական բանավեճ Ազգային ժողվում սկսում եւ վարում է միայն «Ելքը»
Դեկտեմբեր 25 15:52 2017

«Նախընտրական շրջանում խոստանում էին աշխատավարձերի բարձրացում, տնտեսական աճ, բայց երբ բյուջեն բերեցին, պարզվեց, աշխատավարձերը նվազելու են, գները բարձրանալու են, եւ 4.5 տոկոս գնաճ են նախատեսել բյուջեում: Այդ ամենը սին հեքիաթներ էին, եւ մենք 2018-ին առերեսվելու ենք դառը իրականության հետ, գնաճ ենք ունենալու, աշխատավարձերի նվազում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե «Ելքը» չպիտի վերցներ մանդատները, եթե լծակներ չէր ունենալու, ապա Գորգիսյանն ընդգծեց. «Ես չէի համաձայնի, որ մենք ոչնչի չենք կարողանում հասնել, որովհետեւ կա քաղաքականություն եւ քաղաքական օրակարգ: Մենք դասական քաղաքականությամբ ենք զբաղված: Ինչքանով ենք մենք հասարակության շահը ներկայացնում ԱԺ-ում, մենք դա ամեն օր ցույց ենք տալիս: Դուք մի պահ պատկերացրեք, հա,՞ խորհրդարանն առանց «Ելքի», ինչ-որ ճահիճ, որտեղ ցանկացած բան ուղղակի դակվում եւ անցնում է: Քաղաքական բանավեճ սկսում եւ վարում է ԱԺ-ում միայն «Ելքը» հիմա: Մենք դա կարող ենք փաստել վերջին ամիսների մեր գործունեությամբ: Քաղաքական ռեալ բանավեճ վարվում է միայն «Ելքի» կողմից»: