Սալահը համաձայնել է տեղափոխվել Ռեալ


Սալահը համաձայնել է տեղափոխվել Ռեալ
Դեկտեմբեր 24 15:11 2017

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում: Մրցաշրջանի հայտնություններից մեկը դարձած ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Եգիպտացին դեմ չէ կարիերան «Արքայական ակումբում» շարունակելուն:

«Daily Star»-ի համաձայնՙ Սալահն իր համաձայնությունն է տվել գործակալին բանակցություններ սկսել «Ռեալի» հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները պատրաստ են 100 միլիոն եվրո վճարել Սալահի համար: