Բենզեմա. Ռեալում ամեն ինչ կարգին է, բոլորը հանգիստ են


Բենզեմա. Ռեալում ամեն ինչ կարգին է, բոլորը հանգիստ են
Դեկտեմբեր 24 14:18 2017

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Պրիմերայի 17-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:3) կարճ մեկնաբանություն է տվել` նշելով, որ ձմեռային արձակուրդները կանցկացնի հարազատ Ֆրանսիայում.

«Թիմը լավ է, բոլորը հանգիստ են: Ցանկանում եմ հանգստանալ Ֆրանսիայում, որպեսզի վերադառնամ իմ լավագույն մարզավիճակում»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Նշենք` հերթական Էլ Կլասիկոյից հետո Բենզեման դարձյալ քննադատությունների է արժանացել երկրպագուների կողմից: Առհասարակ, ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստին ամենից շատն են քննադատում «Ռեալում»:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ «Ռեալը» «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո որոշել է վաճառել Բենզեմային: