Ռոնալդուն Կլասիկոյում 6 անգամ ավելի քիչ է շրջանցել մրցակցին, քան Մեսսին


Ռոնալդուն Կլասիկոյում 6 անգամ ավելի քիչ է շրջանցել մրցակցին, քան Մեսսին
Դեկտեմբեր 24 12:12 2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն ամենաշատն է շրջանցել մրցակցին Պրիմերայի 17-րդ տուրիՙ «Ռեալի» հետ խաղումՙ 7 անգամ:

Այդ ցուցանիշով երկրորդն էր կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսինՙ 6, իսկ երրորդըՙ կիսապաշտպան Իվան Ռակիտիչըՙ 5:

«Արքայական ակումբից» ամենաշատը մրցակցին շրջանցել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչըՙ 4: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին դա հաջողվել է անել միայն մեկ անգամ: