Մեսսին շրջանցել է Ռոնալդուին 2017 թվականին խփած գոլերի քանակով


Մեսսին շրջանցել է Ռոնալդուին 2017 թվականին խփած գոլերի քանակով
Դեկտեմբեր 23 19:57 2017

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որը գոլի հեղինակ է դարձել իսպանական Պրիմերայի 17-րդ տուրի` «Ռեալի» հետ խաղում (3:0), այս տարվա ընթացքում խփած իր գոլերի թիվը հասցրել է 54-ի:

Արգենտինացին այս ցուցանիշով կարողացել է շրջանցել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը 2017 թվականին 53 գոլ է խփել:

Անցնող տարում Մեսսին 50 գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում և ևս 4 գոլ` Արգենտինայի հավաքականի կազմում: Ռոնալդուն 42 գոլ է հեղինակել «Ռեալի» կազմում, 11 գոլ էլ` Պորտուգալիայի հավաքականի կազմում:

2017 թվականի ընթացքում 53-ական գոլեր են հեղինակել նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Էդինսոն Կավանին (ՊՍԺ):