ՊՍԺ-ի նախագահ. Նեյմարը` Ռեալո՞ւմ. անհնար է


ՊՍԺ-ի նախագահ. Նեյմարը` Ռեալո՞ւմ. անհնար է
Դեկտեմբեր 22 23:20 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին կարճ է մեկնաբանել լուրերն այն մասին, որ թիմի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Նեյմարի տեղափոխությունը «Ռեա՞լ»: Դա անհնար է»,- Ալ Հելաիֆիի խոսքն է մեջբերում «AS»-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց:

Աշնանը լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել բրազիլացուն և կարծում է, որ «սերուցքայինների» կազմում նրա` «Ոսկե գնդակը» հաղթելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն: