Չավի. Մեսսին Ռեալի անեծքն է


Չավի. Մեսսին Ռեալի անեծքն է
Դեկտեմբեր 22 21:06 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի` «Ռեալ»-«Բարսելոնա» խաղից առաջ գովեստի խոսքեր է հղել «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:

Նշենք, որ արգենտինացին 24 գոլով համարվում է «Էլ կլասիկոյի» պատմության լավագույն ռմբարկուն:

«Մեսսին «Ռեալի»` վերջին 15 տարիների անեծքն է: Շատ ակումբներ են տանջվել Մեսսիի պատճառով` հատկապես «Ռեալը»: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում շատ են հարգում Մեսսիին, քանի որ նա այնտեղ գոլեր է խփում և անում է այն, ինչ ցանկանում է»,- Չավիի խոսքն է մեջբերում «AS»-ը:

Հիշեցնենք, որ «Էլ կլասիկոն» կկայանա վաղը` դեկտեմբերի 23-ին, Մադրիդում: Ներկա պահին «Բարսելոնան» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբը» 31 միավոր ունի և զբաղեցնում է 4-րդ տեղը: Բացի այդ, «սերուցքայինները» մեկ խաղ պակաս են անցկացրել: