Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական եռագույնն այնտեղ, որտեղ լինում եմ.Մխիթարյան


Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական եռագույնն այնտեղ, որտեղ լինում եմ.Մխիթարյան
Դեկտեմբեր 22 20:19 2017

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Այդ առիթով Մխիթարյանը գրառում է կատարել սոց. կայքերում:

«Այնքան հպարտ եմ հերթական անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն անկեղծ սիրո և աջակցության համար:

Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական եռագույնն այնտեղ, որտեղ լինում եմ: Հուսով եմ, որ գալիք տարին բարգավաճ կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է Մխիթարյանը:



loading...