Զիդանը խոսել է Ռոնալդուի՝ Էլ Կլասիկոյին մասնակցելու մասին


Զիդանը խոսել է Ռոնալդուի՝ Էլ Կլասիկոյին մասնակցելու մասին
Դեկտեմբեր 22 19:29 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել.

«Առաջնության հաղթողը դեռևս պարզ չէ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Մրցաշրջանը շատ երկար է և «Բարսելոնայի» հետ հանդիպումը հերթական խաղն է մեզ համար:

Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա նա լիովին պատրաստ է: Կրիշտիանուին ոչինչ չի խանգարում դաշտ դորս գալու համար:

Բոլորս գտնվում ենք լավ մարզավիճակում: Ինձ միայն հուզում է այն, թե ինչպես են աշխատում իմ ֆուտբոլիստները: Մրցելու ենք առաջատարի հետ ու դժվար խաղ է սպասվում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ժամը 16:00-ին:



loading...