ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը նշել է Էլ կլասիկոյի ֆավորիտին


ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը նշել է Էլ կլասիկոյի ֆավորիտին
Դեկտեմբեր 21 23:50 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, ում թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում հանդիպելու է Մադրիդի «Ռեալին», հայտարարել է, որ դեկտեմբերի 23-ին ներկա է գտնվելու «Էլ կլասիկոյին»:

«Ես անձամբ ներկա կլինեմ Մադրիդում կայանալիք «Էլ կլասիկոյին»: Հրաշալի հանդիպում է սպասվում: Երբ այդպիսի հանդիպումներին հետևում ես մարզադաշտից, խաղն այլ կերպ ես տեսնում:

«Ռեալը» շատ միավորներ է կորցրել, բայց եթե այդ խաղում ֆավորիտ է լինելու, ապա դա լինելու է «արքայական ակումբը»: Բացի այդ, նրանք խաղալու են տանը»,- Էմերիի խոսքն է մեջբերում «Marca»-ն: