Բավարիայի կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ


Բավարիայի կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ
Դեկտեմբեր 21 21:40 2017

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը նոր պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ:

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա ֆրանսիացու նոր պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ Կոմանը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: