Մարտի 3-ն այսուհետ Հայաստանում կնշվի որպես գործարարի օր


Մարտի 3-ն այսուհետ Հայաստանում կնշվի որպես գործարարի օր
Փետրվար 9 13:32 2017

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակը:

«Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լիներ», - կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը։