Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ


Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ
Հունվար 9 22:17 2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Խորհուրդը կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաև զինծառայողի ընտանիքի անդամ:

Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաև զինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաև Պաշտպանին կտրամադրվեն փորձագիտական գնահատականներ առանձին հարցերի վերաբերյալ: