Բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում նախարարի և վարչապետի հարաբերությունները․ «Հրապարակ»


Բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում նախարարի և վարչապետի հարաբերությունները․ 
«Հրապարակ»
Դեկտեմբեր 13 08:34 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայոց բազմաչարչար կառավարության ամենաինքնատիպ նախարարն է. ճիշտ է, ի տարբերություն Լեւոն Մկրտչյանի (վերջինս 6 անգամ նախարար է նշանակվել), ընդամենը երկու անգամ է նախարար դարձել, սակայն Ռոստոմյանը ՀՅԴ-ի հետ մի ընդհանրություն էլ ունի. Արծվիկ Մինասյանի նման` նրա հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ լավ չեն, բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում, նա վարչապետի «թիմի» մարդ չէ։

Ռոստոմյանը ԲՀԿ-ական չէ, սակայն նշանակված է օր ու գիշեր վարչապետին քննադատող ԲՀԿ-ի` Ծառուկյանի «քվոտայով», դրանով դառնալով միակ «ընդդիմադիր» նախարարը Կարապետյանի կաբինետում:

Սպորտի նախարարության հաջորդ «ինքնատիպությունն» էլ այն է, որ վերջինիս ծախսերն ու բյուջեն չեն համապատասխանում միմյանց. նախարարության բյուջեն շատ փոքր է, եւ Ծառուկյանն է հիմնականում հոգում ոլորտի սպորտային ծախսերը:

Սակայն Ռոստոմյանը փոխհատուցում է այդ ուշադրությունը. ՀԱՕԿ քարտուղար Ռոստոմյանը, երբ ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանի հետ արտասահման է մեկնում, իր հետ թարգմանիչ չի տանում՝ հանդիպումները թարգմանում է անձամբ սպորտի նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...