Հնդկաստանում տեղադրել են Մարադոնայի արձանը


Հնդկաստանում տեղադրել են Մարադոնայի արձանը
Դեկտեմբեր 12 22:04 2017

Հնդկաստանում տեղադրել են Արգենտինայի հավաքականի նախկին առաջնորդ Դիեգո Մարադոնայի արձանը, հայտնում է Sports.ru-ն:

Այն ներկայացվել է նախօրեին Կալկուտտեում: Արձանն ունի 3,5 մետր բարձրություն: Քանդակը ներկայացնում է Մարադոնային 1986 թվականի Աշխարհի Առաջնության գավաթը ձեռքին:

Մարադոնան անձամբ է մասնակցել արձանի բացմանը: