ՌԴ-ում ամուսինը խանդի հողի վրա կտրել է կնոջ ձեռքերը


ՌԴ-ում ամուսինը խանդի հողի վրա կտրել է կնոջ ձեռքերը
Դեկտեմբեր 12 21:53 2017

Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանի բնակիչը խոստովանել է, որ խանդի պատճառով կտրել է կնոջ երկու ձեռքը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

ՌԴ ԱԳՆ գլխավոր վարչության մոսկովյան բաժնի ներկայացուցչի խոսքով՝ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տեղի 25-ամյա բնակչուհին առանց երկու ձեռքի:

Նույն օրը ոստիկանություն է դիմել 26-ամյա բնակիչը, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ խանդելով կնոջը, նրան գյուղի մոտակա անտառ է տարել, որտեղ կացնով կտրել է նրա դաստակները, որից հետո քաղաքային հիվանդանոց է տարել: Քրեական գործ է հարուցվել «Առողջությանը մտադրված ծանր վնասվածք հասցնելու» հոդվածով: Այդ հոդվածով առավելագույն պատժաչափը կազմում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկներին հաջողվել է պահպանել երիտասարդ կնոջ ձեռքերը: Վիրահատությունը 8 ժամ է տևել: