Հոլիվուդի կենդանի լեգենդը հարազատների հետ նշել է 101-ամյա հոբելյանը


Հոլիվուդի կենդանի լեգենդը հարազատների հետ նշել է 101-ամյա հոբելյանը
Դեկտեմբեր 12 21:41 2017

Հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկը՝ Քըրք Դուգլասը նշել է 101-ամյա հոբելյանը 98 -ամյա կնոջ՝ Աննայի ու հարազատների հետ միասին:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոլիվուդյան ընտանիքը տոնախմբություն է կազմակերպել շաբաթ: Դուգլաս ավագն ու նրա կինը, ովքեր միասին ապրել են 63 տարի, առողջ և առույգ տեսք ունեն:

«Սպարտակի» օսկարակիր դերակատարը կնոջ հետ միասին լուսանկարվել է ինչպես հարազատների, այնպել էլ նրա պատվին պատրաստված հատուկ ծաղկաշղթայի ֆոնին:

Ամերիկյան կինոակադեմիան Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում Դուգլասին ընդգրկել է 17-րդ տեղում:

Քիրք Դուգլասը (իսկական անունը՝ Իսուր Գերշելևիչ Դանիելևիչ) երկու անգամ է ամուսնացել։ Առաջին կինը Դայան Բիլլն էր, նրանք ամուսնացել են 1943-ին և ամուսնալուծվել 1951-ին, ունեցել են 2 որդի՝ դերասան Մայքլ Դուգլասը և պրոդյուսեր Ջոել Դուգլասը։



loading...