Շիրակի մարզում 8 անօթևան ընտանիքի բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրվեց


Շիրակի մարզում 8 անօթևան ընտանիքի բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրվեց
Դեկտեմբեր 13 00:48 2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների տրամադրեց անհատույց ֆինանսական աջակցություն` բնակարանային խնդրի լուծման համար, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից:

«Ես ուզում եմ հստակ նշել` այն միտքը, թե պետությունը ձեռքերը լվանում է անօթևանության խնդրի լուծման առումով, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Հնարավորությունների սահմաններում կրկին միջոցներ են ուղղվելու այս խնդրի կարգավորման համար»,- ասաց Շիրակի մարզպետը:

Նա շնորհավորեց բնակիչներն, նրանց հաջողություններ մաղթեց և հույս հատնեց, որ նրանք արագ ձեռք կբերեն նոր բնակարաններ, իսկ վերջիններս շնորհակալություն հայտնեցին վերաբերմունքի համար` նշելով, որ չնայած ուշացումով, բայց կկարողնան բնակարանատեր դառնալ:

Ընդհանուր առմամբ 8 ընտանիքներին տրամադրվելու է 32 մլն 324 հազար դրամ: Նրանցից չորս ընտանիքներ կստանան 2 սենյականոց (3մլն 628 հազար դրամ), 3 ընտանիքներ` 3 (4մլն 288 հազար դրամ), իսկ մեկ ընտանիք` 4 սենյականոց (4մլն 948 հազար դրամ) բնակարանի փոխհատուցում: