Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպում են ունեցել


Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպում են ունեցել
Դեկտեմբեր 12 20:18 2017

Անգլիական «Express»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում են ունեցել:

Հղում անելով «TransferMarketWeb»-ին, լրատվամիջոցը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը այս հանգստյան օրերին հանդիպել է պորտուգալացի մարզչի հետ և քննարկել իր ապագայի հարցը: Խոսակցության մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ եթե հանդիպումից հետո Մոուրինյուն կրկին շարունակում է չվստահել հայ կիսապաշտպանին, ապա կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստն այս ձմռանը կլքի Մանչեսթերը:

Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված են «Ինտերը» և «Բորուսիա Դորտմունդը»:

Հաղորդվում է, որ նրա հեռանալու հարցը կախված է Մեսութ Օզիլի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից: Մոուրինյուն գերմանացի ֆուտբոլիստին է տեսնում որպես Մխիթարյանին փոխարինող: