21-ամյա օրիորդը 3 շաբաթ անընդմեջ կրել է նույն ներքնաշորը, ապա այն վաճառել $5000-ով


21-ամյա օրիորդը 3 շաբաթ անընդմեջ կրել է նույն ներքնաշորը, ապա այն վաճառել $5000-ով
Դեկտեմբեր 12 16:11 2017

Մի պահ պատկերացրեք, որ եթե դիմանայիք և 3 շաբաթ անընդմեջ կրեիք այն ներքնաշորը, որն այժմ կրում եք, կստանայիք $5000, կհամաձայնվեի՞ք: Իսկ հիմա պատկերացրեք, որ կա մեկն, ով արդեն արել է նման բան:

Երիտասարդ «գործարար» 21-ամյա Lady Kitten-ը sifiagrey.com կայքի միջոցով հաջող կերպով վաճառում է իր կրած ներքնաշորերը: Վերոնշյալ կայքը հնարավորություն է տալիս ուղղակիորեն վաճառել և գնել օգտագործված ներքնազգեստ: Lady Kitten-ը, լինելով ստացիոնար ուսանող, այս կերպ կարողանում է գումար աշխատել:

Պարզվում է՝ աշխարհում բավականին շատ մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են ինչ-որ մեկի կրած ներքնաշորը ձեռք բերելով: Աղջիկն աշխատում է շաբաթական 3-4 ներքնաշոր առանձնացնել և դնել վաճառքի: Այս կերպ 6 ամսում նա մոտ $4000 է հաջողացրել աշխատել: Սակայն շուտով նա պետք է ստանար մի առաջարկ, որն ընդունելով՝ կիրականացներ ամենամասշտաբային (գումարային առումով) վաճառքը:

Ժամանակի ընթացքում Lady Kitten-ը մշտական հաճախորդ էր ձեռք բերել, ով բավականին հաճախ էր նրանից ներքնաշոր գնում: Նրանք սկել էին շփվել, կիսվել հետաքրքրություններով: Եվ ահա մի օր նրա մշտական գնորդը հանդես է գալիս առաջարկով՝ կրել միևնույն ներքնաշորը 3 շաբաթ անընդմեջ, առանց լվանալու և ստանալ դրա դիմաց $5000: Աղջիկը խոստովանում է, որ սկզբում առաջարկը նրա մոտ զզվանք առաջացրեց, սակայն սա չափից դուրս լավ գումարային հնարավորություն էր այն բաց թողնելու համար:

Անգամ առողջական լուրջ խնդիրներ ունենալու ռիսկերը չկարողացան ավելի ուժեղ գտնվել, քան «հեշտ» կերպով գումար աշխատելու գայթակղությունը:

Իսկ ի՞նչ է նա անելու ձեռք բերված գումարի հետ՝ կհարցնեք դուք: Նա պատրաստվում է այդ գումարով վճարել իր համալսարանի վարձը:

Lady Kitten-ը ոչ մի վատ բան չի տեսնում նման կերպ հավելյալ գումար աշխատելու մեջ, սակայն վստահ է, որ իր ծնողները և այլոք դրան վատ են վերաբերվում: Աղջիկը կարծում է՝ խնդիրն այն է, որ այդ երևույթը տարբերվում է մարդկանց «նորմալ»-ի մասին պատկերացումներից՝ ասելով, որ մարդիկ երբեք չեն հավանում այն բաները, որոնք տարբերվում են իրենց պատկերացումներից:

 Աղբյուր՝ BlogNews.am



loading...