1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Փաստաբանը դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն

Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:
Այսպես, հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված դատավճռով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանուկ Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը փոփոխվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում: Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը, դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու և խաբեությամբ զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցել է Մ. Մանուկյանին: Վ. Աթոյանը ինչպես Մ. Մանուկյանին, այնպես էլ հետագայում նրա քրոջը՝ Սեդա Մանուկյանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե, իբր, դատավորները ամբաստանյալի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, որից հետո փաստաբանը համոզելու եղանակով դրդել է տալ 470.000 ՀՀ դրամ կաշառք` այն, իբր, դատավորներին փոխանցելու համար: Մանուկ և Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը, ապա` 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Վ. Աթոյանը Ս. Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը: Սակայն արդյունքում` Մանուկ և Սեդա Մանուկյանների կողմից պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ փաստաբանը հանցանք կատարելու դրդմամբ ստացած հիշյալ գումարն ի սկզբանե դատավորներին փոխանցելու մտադրություն չի ունեցել և այն խաբեությամբ հափշտակել է:
Այսպիսով, պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար Մանուկ և Սեդա Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ փաստաբան Վ. Աթոյանին` խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին