Մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա


Մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա
Դեկտեմբեր 12 13:58 2017

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-7-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 207 տղա, 177 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35876 քաղաքացի: