Պուտինն ու Էրդողանը հանդիպել են (տեսանյութ)


Պուտինն ու Էրդողանը հանդիպել են (տեսանյութ)
Դեկտեմբեր 12 12:09 2017

Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպումից հետո նախագահները Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկել։

Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկվել է նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայի հարցը։

Էրդողանը անպատասխանատու քայլ է որակել Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Իսրայելի հրթիռակոծությունները Գազայի հատվածում։

Մանրամասն՝ տեսանյութում