Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ»


Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 12 08:04 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 14 հարց է ներառված՝ իրենց ենթակետերով: Կան նախագծեր, որոնք այսօր քննարկման են դրվելու երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը: Նշենք, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, նախատեսված է անցկացնել եւս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում եւս հիմնականում երկրորդ ընթերցմամբ քննարկման ենթակա նախագծեր են ընդգրկված լինելու»:

Առավել մանրամասն ` թերթի այսօրվա համարում: