Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ»


Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 12 07:44 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարությունը մերժել էր 2018 թվականի պետական բյուջեին վերաբերող ՀՅԴ խմբակցության առաջարկությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ՀՅԴ խմբակցության բոլոր անդամները կողմ էին քվեարկել բյուջեի նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում էր, թե իրենց քվեարկությունն ամենեւին էլ կապ չի ունեցել այդ առաջարկներն ընդունելու հետ: Ավելին՝ չնայած կառավարությունը բոլոր ութ առաջարկները մերժել է, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն: «Մեր առաջարկները չեն մնացել, անուշադրության մատնվել, բնականաբար անդրադարձ է կատարվել մեր առաջարկներին, հստակ գնահատականներ տրվել: Այդ առաջարկները դեռ չեն կորցրել իրենց ուժն ու արդիականությունը: Կարծում եմ՝ հետագայում դրանց մի զգալի մասը կիրականացվի: Ոչ թե մերժել է, այլ ելնելով իրավիճակից՝ պարզաբանումներ է տվել»»:

Առավել մանրամասն ` թերթի այսօրվա համարում։