Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ


Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ
Դեկտեմբեր 12 01:04 2017

Խոյ

Անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Եթե միայնակ եք, 2-րդ կեսի հետ հանդիպումն անխուսափելի է: Աստղերը և՛ կին, և՛ տղամարդ խոյերին խորհուրդ են տալիս արտաքին տեսքի հետ կապված փորձարկումներ անել: Դա միայն դրական կազդի ձեր կյանքի վրա:

Ցուլ

Սիրելիի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե դադարեք անտեղի խանդի տեսարաններ սարքելը: Եթե նա ինչ-որ մի տեղ միայնակ՝ առանց ձեզ է գնում, դրանից պատմություն մի սարքեք, մարդն ազատության իրավունք ունի:

Երկվորյակ

Սիրելիի հետ հարաբերությունները լարված են, դուք դրա մեղավորը ձեզ եք համարում, բայց շատ իզուր: Վերանայեք ձեր կյանքը, մտածեք՝ արդյոք նա ում հետ եք հիմա, այն մարդն է, ում դուք արժանի եք:

Խեցգետին

Ֆինանսական դժվարություններ են սպասվում, բայց դրանք ժամանակավոր են, ընտանիքի անդամները, ընկերները ձեզ օգնության կհասնեն և ամեն ինչ կկարգավորվի:

Առյուծ

Դեկտեմբերի 12-ը և ողջ դեկտեմբերը առյուծների համար իսկական ռոմանտիկ արկած կհիշեցնի՝ դրական առումով, եթե ընտանիք ունեք, ապա ամեն ինչ իդեալական կլինի, իսկ եթե միայնակ եք, երկրպագուների պակաս չեք ունենա:

Կույս

Երկրորդ կեսի հետ տարաձայնություններ կծագեն, որոնք ոչ թե վեճերի կհանգեցնեն, այլ ձեր հարաբերություններն ավելի կամրապնդեն:

Կշեռք

Սկսեք վերանայել ձեր կյանքը ու մտածելակերպը: Դուք ամբողջովին նվիրվել եք ձեր 2-րդ կեսին՝ մոռանալով ձեր մասին: Իսկ այն Կշեռքները, որոնք անպատասխան են սիրահարված, հարաբերությունների նոր փուլ կսկսեն:

Կարիճ

Այսօր հարաբերություններ պարզելու լավագույն օրը չէ: Կենտրոնացնեք աշխատանքի վրա, սիրային ու անձնական հարցերով հետո կզբաղվեք:

Աղեղնավոր

Դուք այնպիսի հմայք ունեք, որը ձեզ անդիմադրելի է դարձնում: Շատերը կփորձեն ձեզ հետ հանդիպումներ փնտրել, բայց չթուլանաք, զգույշ եղեք ընտրության հարցում:

Այծեղջյուր

Մի կողմ թողեք գործը, գործնական հանդիպումները ու նվիրվեք սիրելիին, դուք նրան անուշադրության եք մատնել, հետո զարմանում եք, թե ինչու է նա վիրավորվում կամ դժգոհում:

Ջրհոս

Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս (սա վերաբերում է ցանկացած ասպարեզի՝ անձնական, գործնական), անմիջապես բարձրաձայնեք, մի պահեք նեգատիվ էներգիան ձեր մեջ:

Ձկներ

Սիրելիի հետ հարաբերությունները լարված են, դուք զգում եք, որ ձեր դիմացինը այն մարդը չէ, ում հետ արժե կյանք կապել, բայց վախենում եք խզել հարաբերությունները: Ուժ հավաքեք ու կողմնորոշվեք, ինչքան էլ որոշումը ցավոտ լինի: