Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները


Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները
Դեկտեմբեր 11 20:40 2017

Կիվին պարունակում է վիտամիններ А, В, В1, В2, В3, В6, С, Е, մագնիում, կալիում, կարոտին, ֆերմենտներ, հանքային աղեր, նատրիում, բջջանյութ և նիկոտինային թթու:
Այն օգտագործում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: Այս միրգն ամրացնում է արյան անոթների պատերը, իջեցնում արյան զեղումների հավանականությունը, կարգավորում զարկերակային ճնշումը:
Կալիումի շնորհիվ կիվին կանխարգելում է այտուցվածությունները՝ կարգավորելով ջրա-աղային հաշվեկշիռըը օրգանիզմում:
Օրական մեկ կիվին ապահովում է վիտամին С-ի օրական չափաբաժինը, որը իր հերթին ամրացնում է իմունիտետը:
Պեկտինային նյութերը, որոնք պարունակում են կիվիի մեջ, շատ օգտակար են աղիքների համար: Նրանք առողջացնում են օգտակար միկրոֆլորան և ներծծում նյութափոխանակման համար վնասակար նյութերը:

Կիվին հիանալի հիմք է արագ դիետաների համար: Այն իր մեջ քիչ կալորեաներ է պարունակում, սակայն ունի շատ հանքանյութեր և վիտամիններ, հանում է ավելորդ դյուրագրգիռությունը, հոգնածությունը:
Բացի այդ կիվին օգտագործում են երիկամներում քարերի, սակավարյունության, աթերոսկլերոզի, ռևմատիզմի և այլ հիվանդությունների ժամանակ: