Կալիֆորնիայի հրդեհը դարձել է նահանգի ժամանակակից պատմության մեջ մեծությամբ 5-րդը


Կալիֆորնիայի հրդեհը դարձել է նահանգի ժամանակակից պատմության մեջ մեծությամբ 5-րդը
Դեկտեմբեր 11 23:13 2017

Կալիֆորնիայի հարավում հրդեհն իր տիրապետության տակ է առել մոտ 9500 հեկտար տարածք։ Այն մեծությամբ 5-րդ անտառային հրդեհն է դարձել Կալիֆորնիայի ժամանակակից պատմության մեջ։

 

Փրկարարները փորձում են կործանարար կրակից փրկել Սանտա-Բարբարայի գեղատեսիլ լողափերը։ Ընդամենը 2 օրում կրակը վիթխարի տարածք է զավթել, մոտ 5000 տեղացիներ տարհանվել են, ևս 30 հազար բնակչի պատրաստում են արտակարգ տարհանման։

 

Կրակն ավերել է 524 կառույց և վնասել 135 շենք Վենտուրայի շրջանում։ Չորային եղանակի և ուժեղ քամիների պատճառով դեռևս չի հաջողվել հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնում են առանց էլեկտրականության։