Թրամփի սեղանին փոքրիկ կարմիր կոճակ կա. ահա թե ինչի համար է այն նախատեսված


Թրամփի սեղանին փոքրիկ կարմիր կոճակ կա. ահա թե ինչի համար է այն նախատեսված
Դեկտեմբեր 11 23:06 2017

Նախագահ Դոնալդ Թրամփը իր աշխատասեղանին փոքրիկ կարմիր կոճակ ունի։ Ո՛չ, դա միջուկային հարված հասցնելու կոճակը չէ։

Աշխարհն ավերելու փոխարեն, ցանկության դեպքում, այդ կոճակով կարելի է սպասավոր կանչել։ Եվ այդ սպասավորը Թրամփի համար միանգամից Cola կբերի։
Այդ մասին Թրամփը խոսել է «The Associated Press» և «Financial TImes» հեղինակավոր պարբերականներին տված իր հարցազրույցներում։
Այդ կոճակն օգտագործվում է աղախին կանչելու համար և այն հնարավոր է տեղափոխել։ Անցյալում Բարաք Օբաման հանդիպումների գնում էր այդ կոճակի հետ միասին։