Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար


Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար
Դեկտեմբեր 11 22:47 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին պաշտպան Մաքսվելը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այդ փուլում ուժերը չափելու է Մադրիդի «Ռեալի» հետ:

«ՊՍԺ-ին երկու վառ հանդիպում է սպասվում: Մեր երկրպագուները պետք է հաճույք ստանան այդ խաղերից: Ամեն ինչ լավ կլինի: Կարող եմ ասել, որ ՊՍԺ-ն պատրաստ է այդ մարտահրավերին»,- Մաքսվելի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: