Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի


Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի
Դեկտեմբեր 11 22:14 2017

Միանգամից վեց փիղ, որոնց թվում նաև հղի էգը, սատկել են գնացքի անիվների տակ Հնդկաստանի Ասամ նահանգում, փոխանցում է Vesti.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի առավոտյան թեյի պլանտացիաներից մեկում: Փղերի խումբն անցնելիս է եղել, երբ նրանց է բախվել գնացքը: Բոլոր հինգ փղերը, որոնք այդ պահին գնացքի գծերի վրա են եղել, սատկել են:

Հաղորդվում է, որ սովորաբար այդ վայրում փղերի անցուդարձ չի նկատվում, այդ պատճառով մեքենավարների համար որեւէ նախազգուշացնող նշան դրված չի եղել:

Ասամում ապրում է փղերի՝ Հնդկաստանի բոլոր վեց նահանգների ամենախոշոր խումբը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011-ից ի վեր այստեղ հաշվվել է ավելի քան 5600 փիղ: Ընդ որում, 2017-ի սկզբին այդ նահանգում սատկել է մոտ 60 փիղ: Անկման հիմնական պատճառը էլեկտրական հոսանքն է, որով տեղի ֆերմերները ցանկապատում են իրենց տնտեսության տարածքը:



loading...