Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին


Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին
Դեկտեմբեր 11 21:43 2017

«London Chess Classic»-ը մոտենում է ավարտին: Մրցաշարի վերջին` 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Արոնյանը խաղաց սպիտակներով և պարտվեց 53-րդ քայլին:

Այսպիսով, Արոնյանը վաստակած 4 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Մյուս պարտիաներում Ուեսլի Սոն հաղթեց Վիշվանաթան Անանդին, իսկ Կարյակին-Նակամուրա և Նեպոմնյաշչի-Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Կարուանա-Ադամս պարտիան ընթացքի մեջ է: