Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով


Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով
Դեկտեմբեր 11 21:26 2017

Ֆրանսիայի 32 դեպարտամենտներում երկուշաբթի վտանգի բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել անբարենպաստ եղանակային պայմանների՝ ուժգին քամու, ձյան և անձրևի հետ կապված, հայտնել է Meteo France օդերևութաբանության ծառայությանը, փոխանցում է РИА Новости-ն:

Երկրի կենտրոնական շրջաններում ուժեղ քամիներ են մոլեգնում, որոնց արագությունը հասնում է 110 կմ/ժ-ի։ Կա ուժեղ փոթորիկի և ջրհեղեղի վտանգ հարավ-արևմուտքի և հարավ-արևելքի ափամերձ գոտիներում։ Ալպերում բարձր է ձնահյուսերի վտանգը։ Բելգիայի հետ սահմանին ուժեղ ձյուն է սպասվում, որը կուղեկցվի քամիներով, օդերևութաբանները զգուշացնում են ձնաբուքերի հնարավորության մասին:

Enedis ֆրանսիական էներգետիկական ընկերության տեղեկություններով՝ «Անա» փոթորկի պատճառով Զեմլի Լուարի շրջանում 80 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։