Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը


Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը
Դեկտեմբեր 11 20:52 2017

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն երազում է մասնակցել Աշխարհի 2018թ. առաջնությանը Ֆրանսիայի կազմում, այդ իսկ պատճառով չի բացառում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Շփվել եմ Դեշամի հետ: Նա ասել է ինձ այն, ինչ ասել է նախկինում: Նա ցանկանում է, որպեսզի ես շատ խաղաժամանակ ստանամ:

Եթե ես չեմ լքել «Արսենալն» ամռանը, դա նշանակում է, որ հարմար առաջարկ չեմ ստացել: Չէի ցանկանում լքել թիմը պարզապես լքելու համար: Անկեղծ ասած` մտածում եմ ապագայիս մասին: Հնարավոր է` փոփոխություններ լինեն նույնիսկ հունվարին:

Հեշտ չի լինի ճիշտ որոշում ընդունել: Կդիտարկեմ տարբերակները»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքն է մեջբերում «Mirror»-ը: