Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը


Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը
Դեկտեմբեր 11 17:54 2017

Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը, մարդկանց տարհանել են քաղաքի մետրոյի մի քանի գծերից: Այդ մասին հաղորդվում է իրավապահների Twitter-ում:

«Նյու Յորքի ոստիկանական վարչությունն ստուգում է Մանհեթենի 42-րդ փողոցի եւ 8-րդ ավենյուի միջեւ անհայտ ծագման պայթյունի վերաբերյալ հաղորդումները: Ներկայում մարդկանց տարհանում են մետրոյի A, C եւ E գծերից»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Նյու Յորք փոստ» թերթի տվյալներով՝ պայթյունը որոտացել է Պորտ-Աթորիտի ավտոկայանում: Ինչպես հայտնել է Reuters-ը, մի քանի մարդ է տուժել ավտոկայանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, ձերբակալվել է մի կասկածյալ: 42-րդ փողոցի եւ 8-րդ ավենյուի հատման վայրում պայթյունից մի քանի վիրավորների մասին հայտնել է նաեւ ABC հեռուստաընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: