Վրաերթի ենթարկված կինը մահացել է


Վրաերթի ենթարկված կինը մահացել է
Դեկտեմբեր 11 17:47 2017

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, «ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին:
Վարորդը և Սվետլանա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Բեգլարյանը ժամը 16.15-ին մահացել է:
Կատարվում է քննություն: