Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է մոտ 2,3 դրամով


Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է մոտ 2,3 դրամով
Դեկտեմբեր 11 18:15 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 484.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.50 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 648.06 դրամ (նվազել է 5.91 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.76 դրամ (աճել է 2.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 246.63 դրամ, ոսկի՝ 19,491.47 դրամ, պլատին՝ 13,901.88:

Դեկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: