Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի հայտարարության մասին


Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Դեկտեմբեր 11 16:47 2017

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն Armday.am-ին պարզաբանում է տրամադրել Սերժ Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ ունեցած ելույթի առնչությամբ:

«Բոլոր տեղեկությունները, որոնցում առկա են առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ, եւ որոնց մասին ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի է դառնում, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են եւ դրանց տրվում է համապատասխան իրավական գնահատական: Որեւէ տարբերություն չի կարող լինել՝ խոսքը համայնքապետերի՞, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանն է վերաբերում: Մինչ այժմ համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքեր են եղել: Եվ հետայսու եւս բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կունենան նմանատիպ դրսեւորումների մասին կոնկրետ փաստեր, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման: Կոռուպցիոն կամ որեւէ այլ բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նրանց համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից: