Գեղարքունիքի մարզում երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ


Գեղարքունիքի մարզում երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ
Դեկտեմբեր 11 14:52 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երանոս գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-դակահարության փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 23։10-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «ձախ ազդրի ստորին 3-ի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երանոս գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արայիկ Ներսիսյանն է և նա հիվանդանոց է տեղափոխվել գյուղի մշակույթի տանից։ Պարզվել է նաև, որ մշակույթի տան սենյակներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և համագյուղացի՝ 21-ամյա Վիրաբ Բոյախչյանի հետ, որի ժամանակ Ա. Ներսիսյանը մի քանի անգամ բռունցքով հարվածել է Բոյախչյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, իսկ հետո գետնից վերցրել է սուր կտրող-ծակող առարկայի նմանվող իր և մի քանի անգամ հարվածել Ա. Ներսիսյանի ոտքին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վ. Բոյախչյանին։ 



loading...