Բնակարանի հյուրասենյակում դի է հայտնաբերվել


Բնակարանի հյուրասենյակում դի է հայտնաբերվել
Դեկտեմբեր 11 14:15 2017

Դեկտեմբերի 11-ին, ժամը 10։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1935 թ. ծնված Է. Գ.-ի դին: