Կիեւում Սահակաշվիլու կողմնակիցները հարձակվել են Roshen խանութի վրա (տեսանյութ)


Կիեւում Սահակաշվիլու կողմնակիցները հարձակվել են Roshen խանութի վրա (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 14:07 2017

Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները կոտրել են Կիեւի կենտրոնում գտնվող Roshen խանութի ապակիներն ու գրավել այն։

Խանութի աշխատակիցները փորձել են փակվել ներսում, սակայն չի ստացվել։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բաց են թողել խանութի աշխատակիցներին ու հաճախորդներին։ Դեպքի վայրում գտնվող իրավապահներին Սահակաշվիլու կողմնակիցները հարվածել են ձնագնդիկներով։

Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները ցույցեր են անում՝ պահանջելով վերջինին ազատ արձակել։ Նրանք նաեւ պահանջում են Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահակաշվիլուն ձերբակալել են՝ հանցավոր խմբի աջակցության կասկածանքով։ Նա հացադուլ է հայտարարել։