Իսրայելի վարչապետը՝ Էրդողանին. «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ»


Իսրայելի վարչապետը՝ Էրդողանին. «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ»
Դեկտեմբեր 11 13:34 2017

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով նա Իսրայելին անվանել էր «ահաբեկչական պետություն»:

«Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին: Օգնելով Իրանին, որ վերջինս հաղթահարի իր դեմ սահմանված պատժամիջոցները՝ Էրդողանը փաստորեն հարձակվել է Իսրայելի վրա»:
Իսրայելի վարչապետը Թուրքիային մեղադրել է այն բանի մեջ, որ պաշտոնական Անկարան աջակցում է Գազայի «ահաբեկիչներին»: Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Թուրքիան այլ ահաբեկիչների էլ է օգնում:
Իսկ Էրդողանը Իսրյալեին «ահաբեկչական պետություն» էր անվանել Թուրքիայի Սիվաս քաղաքում՝ հանրության առջև ունեցած ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությեւնները:
Աղբյուր` Ermenihaber.am