Երևանի կենտրոնում վրաերթի են ենթարկել ԱՄՆ-ի քաղաքացուն և դիմել փախուստի


Երևանի կենտրոնում վրաերթի են ենթարկել ԱՄՆ-ի քաղաքացուն և դիմել փախուստի
Դեկտեմբեր 11 13:26 2017

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում ԱՄՆ քաղաքացուն վրաերթի ենթարկելու փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ԱՄՆ քաղաքացի՝ 18-ամյա Կիռա Բրաունին։ Վարրոդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, վիրավորը կոտրվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։