Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը 19-ամյա երիտասարդ է


Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը 19-ամյա երիտասարդ է
Դեկտեմբեր 11 12:40 2017

Գյումրիում նախօրեին դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել:

Դեկտեմբերի 10-ին ժամը 14,10-ի սահմաններում Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հայտնել են, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։

Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Չեռնիշևսկի փողոցում վիճաբանության ժամանակ 19-ամյա երիտասարդի կողմից:

Ձեռնարկվում են միջոցառումներ 19-ամյա երիտասարդին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։